Իսլանդիան և Չեռնոգորիան կարող են միաժամանակ 2028թ-ին անդամակցել ԵՄ-ին

Իսլանդիան և Չեռնոգորիան կարող են միասին դառնալ Եվրամիության անդամներ արդեն 2028 թվականին, եթե օգոստոսին կայանալիք հանրաքվեում իսլանդացիները կողմ արտահայտվեն անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսին, ով Իսլանդիան որակել է որպես «հատուկ դեպք»՝ հաշվի առնելով երկրի մասնակցությունը Եվրոպական տնտեսական գոտուն և Շենգենյան գոտուն։ Եվրահանձնակատարի կանխատեսմամբ՝ բանակցությունները կարող են տևել ընդամենը մեկից երկու տարի։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, երկրների միաժամանակյա միացումը միանգամայն հավանական սցենար է, քանի որ Իսլանդիան կարող է դառնալ ԵՄ բյուջեի դոնոր, ինչը կհավասարակշռի Միության ամենաաղքատ երկրներից մեկը հանդիսացող Չեռնոգորիայի անդամակցությանը։ Հիշեցնենք, որ Չեռնոգորիան ԵՄ վիզային քաղաքականությանը լիովին համապատասխանելու նպատակով նոյեմբերի 1-ից արդեն վիզաներ է սահմանում Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի քաղաքացիների համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10226

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով