Կիպրոսը կշարունակի աջակցել Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը. Կոմբոսի շնորհավորական ուղերձը՝ Միրզոյանին

Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին տեղեկացել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Ես բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները և շարունակում եմ հանձնառու մնալ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում։ Կիպրոսի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն աջակցել տարածաշրջանային խաղաղության, կայունության և համագործակցության խթանմանն ուղղված Հայաստանի ջանքերին։ Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ կշարունակենք աջակցել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, ինչպես նաև հայ ժողովրդի ձգտումներին համահունչ՝ եվրոպական ընտանիքի հետ առավել սերտ կապերի հաստատման Հայաստանի ջանքերին»,- նշված է Կիպրոսի ԱԳ նախարարի ուղերձում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10233

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով