2026-ի առաջին կիսամյակում պետության անվտանգության դեմ հանցագործությունների դեպքերով 22 քրեական վարույթ է նախաձեռնվել․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից 2026 թվականի առաջին կիսամյակում հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում նախաքննական մարմիններին ներկայացված առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումների հիման վրա նախաձեռնվել է 573 քրեական վարույթ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, ծառայության կողմից հակահետախուզական, ռազմական հակահետախուզական, պետական սահմանի պահպանության և հանցագործությունների դեմ պայքարի ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և խափանվել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բազմաթիվ դեպքեր։ ԱԱԾ-ից հայտնել են, որ կանխվել և չեզոքացվել են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու կամ իշխանությունը յուրացնելու նպատակ ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց կողմից պետության անվտանգության, ինքնիշխանության, զինված ուժերի և այլ զինվորական կառույցների դեմ նախապատրաստվող հետախուզական-քայքայիչ, դիվերսիոն և ահաբեկչական ծրագրեր ու գործողություններ։ Պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 22 քրեական վարույթ։ Դրանցից 4-ը վերաբերում են պետական դավաճանության, 1-ը՝ պետական դավաճանության և լրտեսության փորձի, 1-ը՝ լրտեսության փորձի, 5-ը՝ լրտեսության դեպքերի։ Մեկ վարույթ նախաձեռնվել է պետական դավաճանության, լրտեսության, իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության հատկանիշներով։ Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, այդ թվում՝ 1-ը ահաբեկչության նախապատրաստության և 2-ը՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10240

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով