ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Ծրագրի նպատակն է պահպանել և հանրահռչակել Հայաստանի հունական համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից մեկը՝ հունական ժողովրդական պարը, ինչպես նաև նպաստել դրա փոխանցմանը երիտասարդ սերունդներին։ Ծրագրի շրջանակում Երևանում, Ստեփանավանում, Գյումրիում, Հրազդանում, Նոյեմբերյանում և Ալավերդիում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման դասընթացներ։ Մասնակիցներին կներկայացվեն նաև պարերի պատմությունը, մշակութային առանձնահատկություններն ու ավանդույթները։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև ավանդական պարային տարազների պատրաստումը, որին կներգրավվեն նաև համայնքի կամավորները։ Նախաձեռնության միջոցով նախատեսվում է ոչ միայն պահպանել ավանդական պարային մշակույթը, այլև այն



