Իսրայելը և ԱՄՆ-ն փորձում են Պարսից ծոցի երկրներին մեր դեմ տրամադրել: Մենք աշխատում ենք դա կանխելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նա ասել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսություն վարել իր ազգային շահերը պաշտպանելու համար, բայց չի ընդունի պահանջներ, որոնք խաթարում են իր ինքնիշխանությունը կամ պաշտպանական կարողությունները: Նա նաև ընդգծել է հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը, երկրի ղեկավարության և զինված ուժերի հետ համակարգումը, ինչպես նաև տարածաշրջանային տարաձայնությունները կանխելու անհրաժեշտությունը Իրանի, Իսրայելի ռեժիմի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության պայմաններում: «Իրանը համաձայնության էր եկել եվրոպացի ներկայացուցիչների հետ տարաձայնությունները լուծելու դիվանագիտական ջանքերի ընթացքում, բայց եվրոպական երկրները, ի վերջո, չկարողացան գործել անկախ»,- ասել է նա։ Փեզեշքիանն ասել է, որ Իրանը չի մտադրվում հարձակվել այլ երկրների վրա, գրավել տարածքներ կամ ընդլայնել իր սահմանները՝ ընդգծելով, որ Իրանի նպատակը հարևան երկրների հետ համակեցությունն է՝ ի տարբերություն Իսրայելի։



