Դանիայի արքայադուստր Իզաբելլան զինվորական ծառայության է անցել

Դանիայի թագավորական զույգի 19-ամյա ավագ դուստրը՝ արքայադուստր Իզաբելլան, ժամանել է Սլագելսե քաղաքի մոտ գտնվող զորանոց, որտեղ գվարդիական գնդում կծառայի 11 ամիս։ Եվրոպայում անվտանգային իրավիճակի սրման պատճառով Դանիայում զինվորական ծառայության ժամկետը չորսից երկարաձգվել է 11 ամսի, իսկ զինվորական պարտադիր կոչմանը ենթակա են նաև 18 տարին լրացած կանայք, և այս տարի բանակ է մեկնել ևս 1600 երիտասարդ։ Թագավորական պալատի փոխանցմամբ՝ արքայադուստրը հրաժարվել է ծառայության ընթացքում ստացվող աշխատավարձից, նրա եղբայրը՝ գահաժառանգ արքայազն Քրիստիանը, որը նույնպես ծառայել էր Սլագելսեում, անցած ամռանից սկսել է լեյտենանտի ուսումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10286

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով