Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 28-30-ը։ Արարատ քաղաքում՝ հուլիսի 27-ին։ Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։ Ալավերդի քաղաքում՝ չի գերազանցել։



