Մարդանման ռոբոտները կարող են դառնալ գյուղատնտեսության ավտոմատացման «հաջորդ փուլը»։ Մեծ Բրիտանիայի համալսրաններից մեկում իրականացվում է նախագիծ, որի նպատակն է ուսումնասիրել, թե ապագայում ինչպես կարող են մարդանման ռոբոտները փոխել գյուղատնտեսությունը։ Նշվում է, որ նման ռոբոտներն ունեն մարդկանց նման հնարավորություններ և կարող են աշխատել մարդկանց կողքին՝ կատարելով նույն գործառույթները։ Նրանք կարող են կատարել բերքահավաք, տնկում կամ էտում։ Գյուղատնտեսության ապագան մարդկանց փոխարինելու մեջ չէ, այլ մարդկանց և տեխնոլոգիաների համատեղ աշխատանքի մեջ։



