Հրդեհ Չինաստանում՝ Ջահերի փառատոնին. 16 մարդ այրվածքներ է ստացել

Չինաստանի հարավային Յուննան նահանգում Ջահերի փառատոնի տոնակատարության ժամանակ 16 մարդ այրվածքներ է ստացել, հայտնում են տեղական իշխանությունները։ Ինչպես շաբաթ օրը հայտնել են Սյուանվեյ քաղաքի ժողովրդական կառավարությունից, օգոստոսի 6-ի երեկոյան Սյուանվեյի քաղաքային շրջանի Ուսա գյուղի բնակիչները նշել են ավանդական Ջահերի փառատոնը։ Դյուրավառ հեղուկի կիրառմամբ ջահերը վառելու ընթացքում դրանով լի պլաստիկ դույլը պատահաբար շրջվել է, ինչը հրդեհի բռնկման պատճառ է դարձել։ «Արդյունքում դեպքի վայրում գտնվող 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության այրվածքներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ըստ տեղական իշխանությունների հայտարարության՝ տուժածները բուժում են ստանում հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Ջահերի ավանդական փառատոնը ամառային ժողովրդական տոն է, որը լայնորեն նշվում է Չինաստանի հարավ-արևմուտքում ապրող էթնիկ խմբերի ներկայացուցիչների կողմից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10411

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով