«Նավուր Լիմոնադ»-ի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրում գործող՝ անհատ ձեռնարկատեր Սամվել Մայիլյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում, որը գործում է «Նավուր Լիմոնադ» ապրանքանիշով։ Ինչպես տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողության ընթացքում արտադրամասում հայտնաբերվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտում։ Մասնավորապես, արտադրական տարածքի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Հայտնաբերված խախտման հիմքով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև խախտման վերացումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10527

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով