ԱՄՆ-ը հարված է հասցրել Իրանի շրջափակումը ճեղքել փորձող նավին

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (Centcom) հայտարարության համաձայն՝ երեքշաբթի օրը վերջինիս MH-60 ուղղաթիռը երկու «Hellfire» հրթիռ է արձակել պանամական դրոշով նավարկող նավի մեքենայական բաժանմունքի ուղղությամբ, երբ այն փորձել է անցնել Օմանի ծոցով: Ամերիկյան զինվորականների փոխանցմամբ՝ այս քայլին են դիմել այն բանից հետո, երբ «նավի քաղաքացիական անձնակազմն անտեսել է ամերիկյան զինվորականների բազմակի նախազգուշացումները»: Centcom-ի՝ X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ նշվում է, որ նավը փորձել է շարժվել դեպի իրանական նավահանգիստ, սակայն կոնկրետ ուղղությունը չի հստակեցվել: Տեղեկություններ չկան նաև զոհերի կամ վիրավորների մասին: Իրանական կողմն առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10585

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով