ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 11-ին ժամը 22։32-ին ահազանգ է ստացվել, որ Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։



