Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ստանձնել է պատմական պատասխանատվություն՝ տարածաշրջանում կայունության ապահովմանը նպաստելու համար, գրում է Asharq Al-Awsat-ը: Անդրադառնալով «Մեքքայի համաձայնագրին»՝ Էրդողանն ընդգծել է, որ դրա հիմնական նպատակն է զսպվածության ամրապնդումը, և որ այն բաց է բոլոր եղբայրական պետությունների համար: «Մեր տեսլականն է հնարավորության դեպքում ի վերջո միավորել տարածաշրջանի բոլոր երկրներին այս շրջանակի ներքո: Այս համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ, դրա միակ նպատակն է խթանել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում և մեր ժողովուրդների բարեկեցությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը:



