Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է վերսկսել խաղերը «Ինտեր Մայամիի» կազմում, որոնք դադարեցրել էր հոր մահվան պատճառով։ Օգոստոսի 8-ին հայտնի դարձավ, որ Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, 68 տարեկան հասակում մահացել է Ռոսարիոյի հիվանդանոցներից մեկում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Դրանից հետո Մեսսին որոշել էր անորոշ ժամանակով դադարեցնել իր մասնակցությունը «Ինտեր Մայամիի» հանդիպումներին։ Նա բաց էր թողել Լիգաների գավաթի շրջանակում մեքսիկական «Մոնտերեյի» դեմ խաղը, որն ավարտվել էր 1:2 հաշվով։



