Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում

Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Պատանիների առաջնությունում վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանը ու Վահե Սուքիասյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները։ Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները: Առաջնության վերջին խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 16:00-ին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11820

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով