Օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության հինգամյա ծրագիրը ներկայացնելու ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալ-չմնալու հարցին՝ շեշտելով, որ առաջիկա 5 տարում կառույցում Հայաստանն աշխատանքները չի ակտիվացնելու։ «Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանը հեռացնել ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Նրա այս հայտարարությանն արձագանքել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ասելով՝ եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից։ Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չի կայացնում, Հայաստանից և Ռուսաստանից պաշտոնյաների մակարդակով հնչող այս փոխադարձ հայտարարություններն ի՞նչ զարգացում կարող են ունենալ։ Ցանցային հետազոտությունների երևանյան ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ ամեն ինչ կապված է Ռուսաստանի ռազմավարական քաղաքականության հետ։ «Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրները կարող էին ժամանակին ստանալ իրենց լուծումները, եթե Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմի մեջ չլիներ։ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխություն կոչվածի վրա աշխատել են հավանաբար 35 ուղեղային կենտրոններ, որոնք զբաղված են քաոսներ



