Ինչպե՞ս են Սպերցյանի գործերն Ալ-Ահլիում․ հայ կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրպագուներին պատմել է, թե ինչպես են ընթանում իր գործերը սաուդյան «Ալ-Ահլի» ակումբում։ «Ընկերներ, ողջո՛ւյն բոլորին։ Գրաֆիկն այժմ շատ հագեցած է. մարզումներն ընթանում են ամբողջ թափով, իսկ մրցաշրջանն արդեն թափ է հավաքում: Առջևում շատ հանդիպումներ և աշխատանք կա։ Շարունակում ենք շարժվել առաջ և ներդնել առավելագույն ջանքերը»,- գրել է Սպերցյանն իր տելեգրամյան ալիքում։ Հիշեցնենք, որ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նա ռուսական ակումբից «Ալ-Ահլի» տեղափոխվեց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Տարբեր ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխության տրանսֆերային արժեքը կազմել է 22-ից 25 միլիոն եվրո։ ArmSport

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11925

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով