AI-ով գեներացված օրենսդրական նախագծերը խնդիրներ են առաջացնում ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանները բախվում են արհեստական բանականությամբ ստեղծված օրենսդրական նախագծերի աճող հոսքին։ Politico-ի հետ զրուցած գործող և նախկին պաշտոնյաների խոսքով՝ նման նախագծերը հաճախ պարունակում են իրավական սխալներ, անճշտություններ և վատ ձևակերպումներ։ Դրա հետևանքով Ներկայացուցիչների պալատի օրենսդրական խորհրդականի գրասենյակի իրավաբանները ստիպված են ավելի շատ ժամանակ ծախսել AI-ով ստեղծված տեքստերը ստուգելու և վերաշարադրելու վրա։ Որոշ դեպքերում, ըստ աղբյուրների, այդ աշխատանքը ավելի երկար է տևում, քան օրինագիծը զրոյից մշակելը։ Կոնգրեսականները նախազգուշացնում են, որ AI-ի սխալները կարող են առաջացնել չնախատեսված իրավական հետևանքներ, ձգձգել օրենսդրության ընդունումը և նույնիսկ դատական վեճերի պատճառ դառնալ։ «Այդ պատասխանատվությունը չի կարելի փոխանցել չաթբոտին», — հայտարարել է կոնգրեսական Նորմա Տորեսը։ Միևնույն ժամանակ, Կոնգրեսի աշխատակիցները հայտնում են, որ ChatGPT-ի և Claude-ի նման գործիքների օգտագործումը օրենսդրության մշակման և ուսումնասիրության համար գնալով ավելի տարածված է դառնում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11038

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով