Հրազդանի կիրճի ու գետի մի հատվածը մաքրվել է

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ, կոմունալ տնտեսության վարչության, Կենտրոն վարչական շրջանի և «Գրին Գրին» էկոկենտրոն բնապահպանական հասարակական կազմակերպության հետ համատեղ մաքրվել է Հրազդանի կիրճի մի հատված։ Գետից և կիրճից դուրս են բերվել տասնամյակների ընթացքում կուտակված շինարարական ու կենցաղային աղբ և տարատեսակ այլ թափոններ։ Պարբերաբար իրականացվող նմանօրինակ միջոցառումների նպատակն է պահպանել Հրազդանի կիրճի մաքրությունը, որը Երևանի էկոհամակարգի ձևավորման կարևորագույն բաղադրիչներից է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11043

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով