Անօդաչու թռչող սարքը հարվածել է Wildberries-ի պահեստին

Ռուսաստանի Մոսկվայի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածել է Wildberries-ի պահեստին, բռնկված հրդեհը տեղայնացվել է։ Բոգորոդսկում վնասվել է այգեգործական ոչ առևտրային ընկերակցության («Ալբատրոս») տարածքում գտնվող երկու առանձնատուն, Նոգինսկում հրդեհվել է հյուրատունը։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքը հարվածել է «Ատլանտ-պարկի» շրջանում գտնվող Wildberries-ի պահեստին, հրդեհը տեղայնացվել է: Պավլովսկի Պոսադում նաև հրդեհվել է բազմաբնակարան շենքի տանիքը։ Բնակիչները տարհանվել են, տուժածներ չկան։ Եվս մեկ հրդեհ է բռնկվել Մայիսի 1-ի փողոցում գտնվող շենքում։ Նահանգապետի նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11062

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով