Իրանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետի գրասենյակի վրա գրոհը, որի համար մեղադրել էին Թեհրանին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել քրդերին չտրվել սադրանքների և հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի գրասենյակի վրա գրոհը կատարվել է իրենց գժտեցնելու նպատակով։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։ «Ոչինչ չի արդարացնում վարչապետ Բարզանիի գրասենյակի վրա անխոհեմ հարձակումը։ Բարեկամ քրդերը պետք է զգոն լինեն և չտրվեն սադրանքների, որոնց նպատակն է հարևանների միջև տարաձայնություններ սերմանելը», – նշել է Արաղչին։ Նա հավելել է, որ Իրանը «պաշտպանել է քուրդ բարեկամներին» Սադդամ Հուսեյնից և «Իսլամական պետությունից», նաև շնորհակալ է նրանց կողմից Իրանի սահմանին անվտանգության ապահովման համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11094

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով