Կատարի ԱԳՆ-ն հնարավոր է համարել նոր համաձայնագրի կնքումն ԱՄՆ-ի և Իրանի միջև

Դոհան հնարավոր է համարում նոր համաձայնագրի կնքումը Միացյալ Նահանգների և Իրանի միջև, որը թույլ կտա լիովին ավարտել ընթացիկ հակամարտությունը: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Մեր խնդիրն այժմ այն է, որ կրկին հասնենք հրադադարի, դադարեցնենք շարունակվող սրացումը և կողմերին վերադարձնենք բանակցությունների», – ասել է դիվանագետը: Ընդ որում, նա նշել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են «հասնել նոր համաձայնության, որը լիովին վերջ կդնի այս պատերազմին»։ Խոսնակը հավելել է, որ Կատարն աշխատում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի վերականգնման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ ջանքերը կենտրոնացած են լարվածության նվազեցմանը և փոխըմբռնման հուշագրի կատարմանը վերադառնալուն: Ալ Անսարին նաև հայտարարել է, որ Դոհան սպասում է Օմանի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնությունների ձեռք բերման, ինչը թույլ կտա վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի և Իրանի միջև: «Մենք սպասում ենք եղբայրական Օմանի և Իրանի միջև նեղուցի վերաբերյալ համաձայնության ձեռք բերման, որը թույլ կտա մեզ…. վերադառնալ բանակցությունների ձևաչափին», – ասել է դիվանագետը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11402

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով