Հայաստանի շուրջ միաժամանակ փոխվում են գրեթե բոլոր հին հավասարակշռությունները։ Ռուսական ազդեցության ավանդական մեխանիզմները վիճարկվում են, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայությունը մեծանում է, TRIPP-ը մտնում է վավերացման փուլ, Իրանի շուրջ անորոշությունը նոր ռիսկեր է ստեղծում, իսկ Ադրբեջանն արդեն խոսում է ոչ միայն ճանապարհների, այլ Հայաստանի հետ էներգետիկ փոխկապակցվածության մասին։ Միաժամանակ ներսում շարունակում ենք վիճել սահմանադրությունից, «300 հազար ադրբեջանցիներից», Տիգրանակերտից, պատմական ու իրական Հայաստանից։ Արցախի և Հայաստանի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ փորձենք այս ամենին նայել պատմական փորձի և ղարաբաղյան կարգավորման երեք տասնամյակների դասերի միջով․ Հայաստանը վերջապես կառուցո՞ւմ է իր շահերի վրա հիմնված պետություն, թե նոր աշխարհաքաղաքական համակարգի մեջ մտնում է՝ հին սխալները մինչև վերջ չհասկացած։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



