Բրունու Ֆերնանդեշը հավասարվել է Կրիշտիանու Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի «Բրենտֆորդի» դեմ խաղում (2:1) գոլային փոխանցում է կատարել: Այսպիսով Ֆերենանդեշը Անգլիայի առաջնությունում ակումբի պատմության մեջ այս ցուցանիշով հավասարվեց իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուին։ Opta Sport վիճակագրական պորտալի տվյալներով՝ Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարիերայի ընթացքում Պրեմիեր լիգայում կատարել է 140 արդյունավետ գործողություն (70 գոլ, 70 գոլային փոխանցում): Կրիշտիանու Ռոնալդուն «Կարմիր սատանաների» կազմում իր ամբողջ կարիերայի ընթացքում նույնքան արդյունավետ գործողություն է կատարել: Աստղային հարձակվողը խփել է 103 գոլ և կատարել 37 գոլային փոխանցում։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղերում Բրունո Ֆերնանդեշը բոլոր մրցաշարերում դարձել է ութ գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով