«Ատլետիկոն» և «Արսենալը» չպարզեցին հաղթողին

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» «Մետրոպոլիտանոյում» ոչ-ոքի խաղաց Լոնդոնի «Արսենալի» հետ (1-1)։ Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 44-րդ րոպեին, 11 մետրանոց հարվածով բացեց հյուրերի հարձակվող Վիկտոր Յոկերեսը։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 56-րդ րոպեին Խուլիան Ալվարեսը նույնպես անվրեպ իրացրեց նշանակված 11մետրանոցը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով