Ֆրանսիայում ներկայիս շոգի ալիքը սկսվել է հուլիսի 28-ին և արդեն 23 օր է՝ շարունակվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ այն երկրի պատմության ամենաերկարատև շոգ շրջաններից մեկն է։ 2026 թվականին Ֆրանսիայում արդեն գրանցվել է ավելի քան 50 շոգ օր՝ գերազանցելով 2022 թվականի 33 և 2003 թվականի 22 օրերի ցուցանիշները։ Որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է 38-40 աստիճանի։ Շոգի և անտառային հրդեհների բարձր ռիսկի պատճառով տասնյակ դեպարտամենտներում հայտարարվել է վտանգի նարնջագույն մակարդակ։ Ֆրանսիայի իշխանությունների գնահատմամբ՝ այս ամռան կրկնվող շոգի ալիքները կարող են երկրին արժենալ 10-15 միլիարդ եվրո։



