Օգոստոսի 2-ին մեկնարկած 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին շաբաթներն արդեն բավական են հասկանալու համար, որ մենք պարզապես նոր խորհրդարան չենք ստացել․ ձևավորվել է առաջիկա հինգ տարիների քաղաքական համակարգը։ ՔՊ-ն ունի կառավարելու մեծամասնություն, բայց չունի սահմանադրական այն մեծամասնությունը, որով կարող է միայնակ լուծել պետության համար հիմնարար հարցերը։ Իսկ այդ հարցերն արդեն դռանն են՝ 2026–2031 թվականների կառավարության ծրագիր, TRIPP-ի վավերացում և իրականացում, նոր Սահմանադրություն, խաղաղության գործընթաց, Հայաստան–ԵՄ և Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետագա ճակատագիր։ Միևնույն ժամանակ փոխվել է նաև ընդդիմության կառուցվածքը։ Խորհրդարանի երկրորդ և երրորդ ուժերը Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության, Ռուսաստանի հետ հարաբերությունների և պետության զարգացման մոդելի հարցերում իշխանությունից սկզբունքորեն տարբեր դիրքերում են։ Ուստի առաջիկա հինգ տարիների գլխավոր հարցը միայն այն չէ, թե ինչ է անելու գործող իշխանությունը։ Հավասարապես կարևոր է՝ ինչ այլընտրանք է այսօր պատրաստվում իշխանությանը փոխարինելու համար, ում քաղաքական ու տնտեսական ազդեցության ներքո է այն և ինչ պետություն կարող ենք ունենալ իշխանության հերթական փոփոխությունից հետո։ Այս ամենին ավելանում է փողի վերադարձը քաղաքականություն՝ որպես կազմակերպման, ազդեցության և ընտրական վարքագիծ ձևավորելու գործիք։ Հատկապես ՏԻՄ ընտրությունների շեմին սա արդեն պետական անվտանգության և ժողովրդավարության հարց է։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



