Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Նախնական տվյալներով՝ այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ և անվադողերի վուլկանացման կետ՝ օգտագործված անվադողերով։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 20։12-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11241

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով