ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր քաղաքականությունը՝ «առավելագույն տնտեսական ճնշումը», կնվազեցնի լայնածավալ պատերազմի հավանականությունը։ Նրա խոսքով՝ համաշխարհային նավթի շուկաները սխալ են մեկնաբանում Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր քաղաքականությունը։ Բեսենթը նաև հայտարարել է․ «Իրանի նկատմամբ մտադիր ենք կիրառել պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները, դրանք կաշխատեն։ Մենք կտապալենք այդ ռեժիմը»։ Նրա խոսքով՝ եթե Վաշինգտոնը առավելագույն տնտեսական ճնշում է գործադրում, ապա, հավանաբար, ռազմական գործողությունների լայնածավալ վերսկսում չի լինի։



