Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ նրան հղելով հաջողության լավագույն բարեմաղթաքներն այդ գործառույթների իրականացման գործում։ Այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Ձեզ հետ շարունակելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքը՝ համաձայն Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պետական այցի ընթացքում ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի։ Կարող եք ակնկալել Ֆրանսիայի աջակցությանը Հայաստանի ինքնիշխանության, որդեգրած ժողովրդավարական ուղու ու Ձեր երկրի ու Եվրամիության միջև մերձեցման հարցում»,- շնորհավորանքի ուղերձում նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11330

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով