Իրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը մտնում է նոր փուլ, որը ենթադրում է Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշում։ «Մենք ոչնչացրել ենք նրանց սովորական սպառազինության ուժերը։ Հսկայական ճնշում ենք գործադրել նրանց արդյունաբերական բազայի վրա, որտեղ նախկինում զենք էին արտադրում։ Եվ այժմ, որոշակի իմաստով, մտնում ենք նոր փուլ, որտեղ մեր ունեցած ամենաարդյունավետ գործիքը նրանց նկատմամբ տնտեսական ճնշումն է։ Սա նուրբ հավասարակշռություն է, քանի որ նրանց նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելով՝ մենք բախվելու ենք մեր նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու նրանց փորձերին։ Սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում ակնհայտ էր, որ նրանք շատ ավելի մեծ ճնշման են ենթարկվել, քան մենք։ Կշարունակենք նույն ուղղությամբ, քանի որ կարծում ենք, որ սա վերջնական նպատակին հասնելու լավագույն միջոցն է»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11250

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով