Ռուսաստանը միջուկային էներգետիկայի ենթակառուցվածքները տեղափոխում է Սիբիր և Հեռավոր Արևելք

Օգոտոսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ատոմային էներգիայի հարցերով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։ Ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը, թերևս, «աշխարհի միակ պետությունն է, որ տիրապետում է միջուկային էներգետիկայի ամբողջական շղթայի իրավասությանը»։ ՌԴ նախագահը, սակայն, նկատել է, որ «մրցակիցները տեղում նստած չեն, ուստի անհրաժեշտ է պրոֆիլային մասնագետների, գիտնականների, ինժեներների, բանվորների, կառավարիչների մակարդակը պահել բարձրության վրա»։ Միջուկային էներգետիկայի հարցերով խորհրդակցության մասին պաշտոնական տեղեկատվության ամենաէական բացահայտումը, թերևս, այն է, որ Ռուսաստանի նախագահը առաջադրել է Ուրաալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում ատոմային էլեկտրակայանների կառուցման խնդիր։ Ըստ երևույթին, նման ծրագիր իրականացնելու անհրաժեշտությունը կապված է Ուկրաինայի դեմ պատերազմի հետ։ Ռուսաստանի եվրոպական մասը հիմնականում հայտնվել է ուկրաինական անօդաչուների և հրթիռների հասանելիության գոտում և երկրի էներգետիկ անվտանգությունը ապահովելու համար անդրուրալյան տարածքներում նոր ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն է ծագել։ Նույն օրը Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը անոնսավորել է, որ նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների առաջնորդների Խորհրդի նիստին։ Հոբելյանական այդ միջոցառումը կգումարվի օգոստոսի 31-ին և աշխատանքները կավարտի սեպտեմբերի 1-ին։ Պեսկովը տեղեկացրել է, որ այդ հարթակում ՌԴ նախագահի «երկկողմ հանդիպումները դեռևս ճշտված չեն, բայց շփումներ, անկասկած, կլինեն»։ ՇՀԿ գագաթաժողովը կյուրընկալի Ղրղըզստանը։ Այդ կազմակերպության անդամ են Հնդկաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան։ Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան, Թուրքիան, Նեպալը և Շրի Լանկան հանդիսանում են ՇՀԿ գործընկերներ։ Առայժմ պարզ չէ՝ կազմակերպության դիտորդ-անդամ և գործընկեր պետությունները Բիշքեկի գագաթաժողովին հրավիրվելո՞ւ են, թե՞ քննարկումները կազմակերպվելու են «փակ ակումբի» ձևաչափով։ Մամուլի տեղեկացվածությամբ՝ «հիմնականում քննարկվելու են էներգետիկայի հետ կապված հարցեր»։ Նման ենթադրության համար հիմք է ծառայում այն, որ ընթացիկ տարվա հունիսին ՇՀԿ-ն էներգետիկայի նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել է դարձյալ Բիշքեկում։ Անցյալ շաբաթ Կենտրոնական Ասիայի չորս երկրներում տեղի է ունեցել բլեքաութ, ինչը զանազան, այդ թվում՝ «արտաքին հաքերային միջամտության» վարկածի տեղիք է տվել։ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից հասկացվում է, որ Ռուսաստանը էներգետիկ բնագավառում պատրաստվում է լրջագույն մրցակցության։ Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում աէկ-երի կառուցումը ենթադրում է սահմանակից երկրների նկատմամբ «էներգետիկ հսկողության հաստատում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11251

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով