Քրիստինե Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարին

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին։ Ըստ վրացական կողմի՝ նրանք քննարկել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա ամուր բարեկամական հարաբերություններն ու դրանց խորացման հեռանկարները։ Ընդգծվել է միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործընթացում երկու երկրների հետախուզական և անվտանգության կառույցների միջև կառուցողական երկխոսության ու սերտ համագործակցության կարևորությունը։ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը առաջնահերթ ուղղություններով։ Վրաստան այցի շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը պատվիրակության հետ միասին այցելել է նաև Հետախուզության գործակալություն և աշխատանքային հանդիպում ունեցել ղեկավար կազմի հետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11308

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով