Սինգապուրի առաջին վարչապետի գրիչը վաճառվել է անհավանական գնով

Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուին պատկանող «Montblanc» ընկերության արծաթե գրիչն աճուրդում վաճառվել է 360 հազար դոլարով, հայտնում է «The Straits Times»-ը։ «Montblanc Meisterstuck No. 146» գրիչն օգոստոսի 16-ին վաճառվել է Սինգապուրում անցկացված «Hotlotz» աճուրդում։ Գրչի վրա փորագրված է «Ավագ նախարար Լի Կուան Յու» գրությունը։ 18-կարատանոց ոսկե ծայրով գրիչը նախկինում՝ 2003 թվականի հուլիսին, «Sotheby’s»-ի կազմակերպած «The Lee Kuan Yew Family Collection» աճուրդում վաճառվել էր 52 հազար դոլարով։ Լի Կուան Յուն (1923–2015 թթ.) Սինգապուրի առաջին վարչապետն էր և այդ պաշտոնը զբաղեցրել է 1959–1990 թվականներին։ Նրա ղեկավարության տարիներին Սինգապուրը սկսեց արագ տնտեսական զարգացումը՝ շեշտը դնելով երկրի արդիականացման, ներդրումների ներգրավման և արդյունավետ պետական համակարգի ստեղծման վրա։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11420

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով