Ստեփանավան քաղաքում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 22։48-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում այրվում է բնակելի տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցում գտնվող վագոն-տնակում․ ներսում քաղաքացի կա։ Փրկարարները վագոն-տնակից դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինիս աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։22-ին, մարվել՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 00։02-ին։ Այրվել է վագոն-տնակի մոտ 15 քմ հատվածը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11434

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով