ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակներ Ջարեդ Քուշներն ու Ստիվ Ուիթքոֆը ոչ թե չեղարկել, այլ հետաձգել են իրենց այցը Կիև։ X-ում այս մասին հայտնել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Նա հավելել է, որ դրա պատճառը Ուկրաինայի մայրաքաղաքում անվտանգության հետ կապված իրավիճակն է։ Որոշումն ընդունվել է անցյալ շաբաթ Կիևի ուղղությամբ հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների ինտենսիվացման ֆոնին, նշել է լրագրողը։ «Աղբյուրներն ինձ հայտնում են, որ Ուիթքոֆի և Կուշների երկար սպասված այցը Ուկրաինա «փոքր-ինչ հետաձգվել է, այլ ոչ թե չեղարկվել»՝ անցյալ շաբաթ Կիևի ուղղությամբ հրթիռային հարվածների և անօդաչուների հարձակումների ուժեղացման պատճառով»,- գրել է Ռաուֆօղլուն։



