Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 26-ի հրամանագրով «Ազատության շքանշան» է շնորհել ամերիկացի տրիլիոնատեր, «SpaceX» և «Tesla» ընկերությունների ղեկավար Իլոն Մասկին։ Նախագահականի կայքում հրապարակված հրամանագրում նշվում է, որ շքանշանը Մասկին շնորհվել է մարդու կյանքի և ազատության պաշտպանության, ինչպես նաև Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած անձնական նշանակալի ավանդի համար։ Մասկի «Starlink» արբանյակային ինտերնետ ծառայությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակումից ի վեր օգնել է ուկրաինական ուժերին պահպանել կապը և համակարգել ռազմական գործողությունները։ Politico-ն գրում է, որ 2026 թվականի փետրվարին «SpaceX»-ն անջատել է ռուսական ուժերի կողմից օգտագործվող հազարավոր «Starlink» տերմինալներ՝ թուլացնելով նրանց ռազմական կարողությունները։ Ուկրաինան փորձում է համոզել տեխնոլոգիական ոլորտի մագնատին թույլատրել իր բանակին «Starlink» ցանցն օգտագործել Ռուսաստանի տարածքում։ Դա Ուկրաինային հնարավորություն կտա բարձրացնել Ռուսաստանի խորքում իրականացվող հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածների ճշգրտությունը։ «Առայժմ Մասկն ասել է, որ դա էսկալացիա կլինի։ Բայց նա կարող է փոխել իր կարծիքը, երբ ավելի շատ փաստարկներ տեսնի», – օրեր առաջ թեմայի վերաբերյալ լրագրողներին ասել էր Զելենսկին։ «Ազատության շքանշանը» հաճախ շնորհվում է Ուկրաինային աջակցող օտարերկրյա առաջնորդներին։ Վերջին շրջանում այն ստացել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11615

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով