ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Ինչպես տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։



