Երկաթուղու հարցով հայկական ղեկավարությանը շանտաժի են ենթարկում. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում «Հարավկովկասյան երկաթուղի» ռուսական կոնցեսիայի փոխանցման մասին հայկական կողմի հայտարարությունները գնահատել են որպես արևմտյան մայրաքաղաքների կողմից շանտաժ,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, բարձր հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են տրանսպորտային ոլորտում վերացնել «ռուսական գործոնը», իսկ փոխարենը խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միացում այնպիսի նախագծերի, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե նշմարվում է։ Սա լիովին համահունչ է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան մայրաքաղաքների աննպատակահարմար խաղերի ոգուն»,- հայտնել են ԱԳՆ-ից։ «Երևանի փաստարկներն այն մասին, թե իբր ռուսական կոնցեսիան խանգարում է Հայաստանին դառնալ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,-ասել են գերատեսչությունում և հավելել,- «Այս մասին բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներում։ Ընդ որում, հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ բերել»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11623

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով