Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հայտարարել է, որ բաց է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբներից աշխատանքի առաջարկների համար։ «Ես կդիտարկեմ Ռուսաստանում աշխատաելու հնարավորությունը։ Իմ աշխատանքը մարզելն է։ Հետևաբար, եթե լավ առաջարկ ստանամ, ես պատրաստ եմ փորձել ինձ ռուսական ակումբներից մեկում»,- Գատուզոյի խոսքերը մեջբերել է Sport24-ը։ 48-ամյա Ջենարո Գատուզոն լքել է Իտալիայի հավաքականը 2026 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի եզրափակչում Բոսնիա և Հերցեգովինային պարտվելուց հետո (1:1, 11 մետրանոց հարվածաշարում 1-4)։ Իտալիան երրորդ անգամ անընդմեջ կբացակայի Աշխարհի առաջնությունից։



