Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում Սյունիքի մարզի ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում իրականացվում են հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Աշխատանքների նպատակն է ապահովել տրանսպորտային միջոցների և հետիոտների անվտանգ երթևեկությունը։



