Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր

Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն` Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքների վերաբերյալ («Համատեղ հռչակագիր»)՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման գործին նպաստելու համար, որի ստորագրմանը վկա է հանդիսացել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ցանկություն են հայտնում ունենալ հարատև գործընկերություն իրենց երկու ժողովուրդների և կառավարությունների միջև, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության նպատակն է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (ԹՐԻՓՓ) նպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և ինտեգրմանը, ինչպես նաև ստեղծի առանցքային առևտրային ուղի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նոր շուկաներ բացելու նպատակով, և տնտեսական օգուտներ ստեղծի հայաստանյան ընկերությունների համար ԹՐԻՓՓ-ի կառուցման և գործարկման ընթացքում, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, այդ թվում՝ միջպետական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը և տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը կնպաստեն ԹՐԻՓՓ-ի հաջողությանը, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2026 թվականի հունվարի 13-ին հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի (ԹԻՇ) հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերած հանձնառությունները կյանքի կոչելու և Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաև ԱՄՆ առևտուրը խթանելու համար, հիմք ընդունելով, որ Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և հաստատում են, որ սույն Համաձայնագիրը և ԹՐԻՓՓ-ը կոչված են ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի, հիմք ընդունելով, որ ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում ապահովել անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածություն՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության նկատմամբ լիակատար հարգանքի հիման վրա, միաժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասը և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և հանդիսանալով կենսական օղակ Տրանսկասպյան առևտրային երթուղու համար, և ակնկալելով, որ ԹՐԻՓՓ-ը կստեղծի փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման առումով, վկայակոչելով 1992 թվականի ապրիլի 2-ին Վաշինգտոնում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման մասին համաձայնագիրը», 1992 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին համաձայնագիրը», 1992 թվականի սեպտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին պայմանագիրը», հետևաբար, Ամերիկայի Միացյալ Նահանգները («Միացյալ Նահանգներ») և Հայաստանի Հանրապետությունը («Հայաստան») (յուրաքանչյուրն առանձին՝ «Կողմ», իսկ միասին՝ «Կողմեր») սույնով կնքում են ԹՐԻՓՓ-ին վերաբերող սույն շրջանակային համաձայնագիրը («Համաձայնագիր»)` համաձայն փաստաթղթում սահմանված կարգի։ Հոդված 1 . Սահմանումներ Սույն Համաձայնագրի նպատակներով՝ Հոդված 2. Համաձայնագրի նպատակներ Հոդված 3. Համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության ապահովում Հոդված 4. ՀՆԿ-ներ Հոդված 5. ԹՐԻՓՓ-ի համակարգում և ԹԶԸ-ի գործունեության ապահովում 1. Հայաստանը պետք է նշանակի պատասխանատու բարձրաստիճան կոնտակտային անձի՝ առաջնորդելու Հայաստանի կառավարության ներգրավվածությունը սույն Համաձայնագրի, ԹԶԸ-ի կանոնադրության և Բաժնետերերի համաձայնագրի կատարման ու իրականացման գործընթացներում՝ Հայաստանի պետական մարմինների միջև արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով։ 2. Սույն Համաձայնագրի նպատակների իրականացման համար Հայաստանի կառավարությունը պետք է նպաստի հետևյալի ապահովմանը` ա) համապատասխան օրենսդրության ընդունումը, փոփոխությունը, պահպանումն ու կիրարկումը, բ) ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների համար լիցենզիաների, թույլտվությունների, համաձայնությունների ժամանակին տրամադրումը և կարգավորիչ ընթացակարգերի իրականացումը: 3. Միացյալ Նահանգները համաձայնում է նշանակել բարձր մակարդակի կոնտակտային անձի ԹՐԻՓՓ-ին առնչվող ցանկացած քաղաքական հարցի քննարկման նպատակով։ 4. Միացյալ Նահանգները մտադիր է ձեռնարկել քայլեր՝ Հայաստանի հետ համատեղ ԹԶԸ-ի հիմնադրման համար թույլտվություն ստանալու նպատակով, ինչը ներառում է Կոնգրեսին ծանուցումը և ԶՖԿ-ի տնօրենների խորհրդից անհրաժեշտ հաստատման ստացումը։ 5. Հայաստանը հաստատում է, որ իր Սահմանադրությանը համապատասխան՝ Հայաստանի օրենսդրության հետ որևէ հակասության դեպքում կկիրառվի սույն Համաձայնագիրը։ 6. Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ֆինանսավորում և (կամ) աջակցել ԹՐԻՓՓ նախագծերի համար ֆինանսավորման ապահովմանը՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ու կիրառելի պահանջներին համապատասխան կամ հանրային և ոչ հանրային ներդրողների կողմից առևտրային պայմաններով։ Հոդված 6. Հողամասեր/ կառուցապատման իրավունքներ/ կոնցեսիաներ 1. Հայաստանը պետք է ձեռնարկի Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող բոլոր անհրաժեշտ միջոցները և հնարավորինս սեղմ ժամկետներում՝ ա) ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքների երկայնքով գտնվող հողերը հանդիսանան կամ կարողանան դառնալ Հայաստանի սեփականությունը, և բ) ապահովելու, որ այդ հողերը զերծ լինեն ցանկացած ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից, ինչպես նաև կրելու այդ գործընթացների հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը։ 2. ԹԶԸ-ի հիմնադրումից և ԹՐԻՓՓ-ի իրականացման յուրաքանչյուր գոտին որոշելուց հետո Հայաստանը ԹԶԸ-ին տրամադրում է 49 (քառասունինը) տարի նախնական ժամկետով հողօգտագործման բացառիկ իրավունքներ, կառուցապատման իրավունքներ, հարակից թույլտվություններ և մյուս բոլոր իրավունքները, որոնք համատեղ կորոշվեն Հայաստանի կառավարության և ԹԶԸ-ի կողմից՝ համապատասխան ԹՐԻՓՓ ծրագրի արդյունավետ զարգացման, շահագործման և (կամ) պահպանման համար, ըստ կիրառելիության, և այդ իրավունքները լրիվությամբ փոխանցելի կլինեն ՀՆԿ-ներին։ 3. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ին թույլատրվում է մշակել կոնցեսիայի մանրամասն պայմանները, որոնք հիմք կհանդիսանան 4-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կոնցեսիոների ընտրության կարգի համար։ 4. Հայաստանը համաձայնում է, որ՝ ա) շարունակում է մնալ ցանկացած կոնցեսիայի միակ տրամադրողը և, որպես այդպիսին, չի համարի, որ ԹԶԸ-ն ամբողջությամբ կամ մասամբ ստանձնել է Հայաստանի պարտավորությունները, բ) չի համարի, որ ԹԶԸ -ն հանդիսանում է կոնցեսիոներ կամ ստանձնել է ՀՆԿ-ների կամ կոնցեսիոներների որևէ պարտավորություն որևէ կոնցեսիայի շրջանակներում։ 5. Կողմերն ակնկալում են, որ կառուցապատման իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո կամ այն դեպքում, երբ ԹԶԸ-ն որևէ պատճառով դադարեցնի իր գործունեությունը, կամ Բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ ԹԶԸ-ի ունեցած մնացորդային ցանկացած իրավունք վերադարձվում է Հայաստանին՝ առանց Հայաստանի կողմից որևէ վճարի կամ հատուցման։ 6. Սույն Համաձայնագրի ոչ մի դրույթ չի խոչընդոտում որևէ անձի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ նախագծեր չհանդիսացող ենթակառուցվածքի կառուցումն ու շահագործումը: Հոդված 7. Արտակարգ իրավիճակներին արձագանքում և ենթակառուցվածքների անվտանգություն 1. Կողմերը հաստատում են, որ Հայաստանը պահպանում է իր լիազորությունները Հայաստանի ինքնիշխան տարածքում, և որ Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում։ 2. Կողմերը նախատեսում են , որ Հայաստանը պետք է ունենա ԹՐԻՓՓ – ի իրականացման տարածքների ենթակառուցվածքային անվտանգության պլանները հաստատելու իրավունքը։ Այդ պլաններում մասնավոր անվտանգության անձնակազմի ներգրավում նախատեսվելու դեպքում այդ անձնակազմը ենթակա է հայաստանյան արտոնագրման պահանջներին։ Հոդված 8. Մաքսային հսկողություն/ սահմանային անվտանգություն 1. Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է իրականացնել արդյունավետ սահմանային կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝ ա) անվտանգություն և իրավապահ գործունեություն, բ) սահմանային վերահսկողություն և սահմանային անվտանգություն, գ) մաքսային և միգրացիոն վերահսկողություն, դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե, ե) պետական տեղեկատվական համակարգեր, և զ) պետական վարչական գործառույթներ և վերահսկողություն։ 2. Հայաստանը կգործադրի իր լավագույն ջանքերը՝ սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր ընդունելու, պահպանելու և դրանք օպտիմալացնելու համար՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, օգտագործելով թվային գործիքներ՝ ԹԶԸ-ի կամ դրա ՀՆԿ-ների և ԹՐԻՓՓ-ի փոխգործակցելիությունը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով։ Սա կարող է ներառել այնպիսի քայլերի ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են ԹՐԻՓՓ նախագծերի մաքսային և միգրացիոն գործառությունների «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» («ընդունարան» – «գրասենյակ») գործառական մոդելի ներդրման համար՝ ԹԻՇ-ին և Համատեղ հռչակագրի սկզբունքներին համապատասխան: 3. Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների հետ անմիջական շփում պահանջող ծառայություններ մատուցելու համար` Հայաստանի և ԹԶԸ-ի փոխադարձ համաձայնությամբ: 4. Միացյալ Նահանգները մտադիր է համագործակցել Հայաստանի սահմանային անվտանգության բարելավման ուղղությամբ, ինչպես ամրագրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» կարողությունների զարգացման գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում, որը ստորագրվել է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին: 5. Կողմերը մտադիր են միասին գործել՝ ապահովելու, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման տարածքներում սահմանային անվտանգությանն առնչվող բոլոր գործընթացներն ու ընթացակարգերն իրականացվեն ԹՐԻՓՓ-ի բարեհաջող իրագործմանը նպաստող եղանակով՝ Հայաստանի օրենսդրությամբ թույլատրելի շրջանակներում։ Հոդված 9. Հարկում Հոդված 10. Վեճերի կարգավորում Հոդված 11. Տեխնիկական դրույթներ

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11939

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով