Իսպանիայում գողացել են բրոնզի դարի եզակի «Վիլյենայի գանձերը»

Իսպանիայի Ալիկանտե քաղաքի «MARQ» հնագիտական թանգարանից գողացել են հանրահայտ «Վիլյենայի գանձերը», որոնք համարվում են բրոնզի դարի կարևորագույն հնագիտական գտածոներից մեկը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գիշերը հանցագործները կոտրել են թանգարանի պատուհանը և ներխուժել ներս։ Ամբողջ կողոպուտը տևել է ընդամենը չորս րոպե, իսկ ահազանգը գործարկվել է առավոտյան 05:16-ին։ Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան ուսումնասիրում է տեսահսկման տեսագրությունները և որոնում հանցագործների թողած հետքերը։ «Վիլյենայի գանձերը» հայտնաբերվել են 1963 թվականին և ներառում են ոսկուց ու արծաթից պատրաստված անոթներ, գավաթներ, ապարանջաններ և այլ արժեքավոր առարկաներ, որոնք թվագրվում են բրոնզի դարով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12005

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով