Հրդեհ ավտոմեքենայում․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է

Օգոստոսի 30-ին՝ ժամը 15։22-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Տերյան փողոցում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։18-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12024

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով