Քոչարյանը ցարին խոնարհվելուց բացի այլ գործառույթ չունի

Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը թերևս երբեք այսքան սերտ փոխկապակցված չեն եղել։ Հայաստանը պատրաստվում է Եվրամիությանն անդամակցության ճանապարհին հաջորդ քայլին, իսկ Մոսկվան արդեն բաց տեքստով խոսում է ընտրության մասին՝ Եվրամիություն կամ Եվրասիական տնտեսական միություն։ Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում այս հարցը քննարկելու են Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ Բայց Ռուսաստանի անհանգստությունը միայն Հայաստանի եվրոպական ընտրությունը չէ։ Մոսկվան արձագանքում է նաև Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներին՝ նախկին իշխանության և Ռուսաստանի հետ սերտորեն ասոցացվող քաղաքական ու տնտեսական շրջանակների նկատմամբ քրեական հետապնդումներին։ Եվ այստեղ առաջանում է շատ ավելի մեծ հարց․ Հայաստանը պարզապես փոխո՞ւմ է իր արտաքին քաղաքական ուղղությունը, թե՞ փորձում է փոխել նաև այն ներքին համակարգը, որի միջոցով տասնամյակներ շարունակ Ռուսաստանը ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա։ Եվ եթե սա իսկապես նոր պետական ուղեգիծ է, ապա երկու հարցի պատասխան պետք է տրվի միաժամանակ՝ որքանո՞վ է Հայաստանը պատրաստ Ռուսաստանի հնարավոր հակազդեցությանը և որքանո՞վ է պատրաստ այն եվրոպական չափանիշներին, որոնց ճանապարհն ինքն է ընտրում։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12125

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով