ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանների ցանցում։ Տեսչական մարմնից հայտնում են՝ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ -դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի ցուցանիշները չեն համապատասխանել անվտանգության պահանջներին, բացակայել են, -չափանոթները, -արագ արձագանքման QR կոդերը և մակնշումները։ Միաժամանակ արձանագրվել են նաև չափագիտական կանոնների և նորմերի խախտումներ։ Վերահսկողության արդյունքում կապարակնքվել են ցանցին պատկանող՝ 10 հասցեներում գործող լցակայաններ: Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։ Նախատեսվում է շուրջ 9 միլիոն դրամ տուգանք։



