Իրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ

ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի։ Al Jazaeera-ն հաղորդում է, որ Խուզեստանի նահանգի երեք տարբեր վայրերում սպանվել է յոթ մարդ։ Բացի այդ, Քերմանշահում սպանվել է ԻՀՊԿ չորս անդամ։ «Բասիջ» ուժերի երեք մարտիկ զոհվել է Լավան կղզում։ Mehr գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիկ քաղաքում հարսանիքի տոնակատարության ժամանակ բնակելի տանը հասցված հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 67-ը վիրավորվել է։ Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկի ընկերության նախագահի ստորագրությամբ նամակ է ուղարկվել Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակ՝ պահանջելով հարցի անկախ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ հետաքննություն:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12454

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով