ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակում սահմանափակումներ է կիրառել թուրքական երեք ընկերության նկատմամբ։ Պատժամիջոցների տակ են հայտնվել «Golden Global Yatirim Bankasi» ներդրումային բանկը և դրա երկու դուստր ընկերությունները՝ «Golden Global Portfoy Yonetimi» և «Golden Global Varlik Kiralama»։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ բանկը և դուստր ընկերությունները ներգրավված են եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հետ կապված ֆինանսական գործարքներում։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունից նշել են, որ միջոցներն ընդունվել են «Տնտեսական վտարանդի» (Economic Outcast) գործողության շրջանակում, որի նպատակն է սահմանափակել Իրանի ֆինանսական կապերն ու եկամուտների աղբյուրները։



