Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Քրիստինե Ղալեչյանը ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի ապրիլից։



