ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանման աշխատակիցները հյուրընկալվել են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում

Նոր ուսումնական տարվա առաջին օրը Գեղարքունքի մարզի Մարտունի քաղաքի Մ․ Մելիք Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոց են այցելել ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանման աշխատակիցները։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի հրամանատար Ա․ Եղիազարյանի գլխավորությամբ ծառայողները շփվել են առաջին դասարանցիների հետ, շնորհավորել նրանց մուտքը դպրոց, նվիրել փուչիկներ ու ծաղիկներ, ինչպես նաև ծանոթացրել երթևեկության անվտանգության հիմնական կանոններին։ Միջոցառման ամենահետաքրքիր պահերից է եղել ծառայողական մեքենայի հետ ծանոթությունը. երեխաները հնարավորություն են ունեցել նստել պարեկային մեքենան, ուսումնասիրել ազդանշանային համակարգերը և անմիջականորեն տալ իրենց հուզող հարցերը։ Դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանի փոխանցմամբ՝ պարեկների այսօրինակ այցելությունները կրում են ամենամյա ճանաչողական ու իրազեկման բնույթ, իսկ մինչև հոկտեմբերի 1-ը պարեկային ծառայողները հերթապահություն կիրականացնեն դպրոցամերձ տարածքներում՝ ուսումնական օրվա սկզբից մինչը ավարտը՝ ապահովելով աշակերտների անվտանգ տեղաշարժը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 12277

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով